Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ցինիզմը սահմաններ չունի

 Ցինիզմը սահմաններ չունի
19.06.2024 | 12:06

Երբ զարմանում եք, թե 1915թ. այդ ինչպես էին հազարավոր հայեր գրեթե կամավոր լքել իրենց տները և, ընդամենը մի քանի տասնյակի հասնող թուրք ասկյարների ուղեկցությամբ, անապատներով հնազանդ քայլում դեպի անխուսափելի մահ, հիշեք, որ նրանց ներշնչել էին, թե դա արվում է հանուն իրենց փրկության: Ցինիզմը սահմաններ չունի, նույն այդ անհեթեթ պատճառաբանությունը բազմիցս հնչել է նաև թուրքական զինվորական տրիբունաներում՝ 1919-21թթ. դատավարություններում, բայց այն ժամանակ դատավորները ստիպված էին եզրակացնել, որ դա արվել է նվազ միջոցների գործադրմամբ՝ հենց զանգվածային բնաջնջման նպատակով: Ընդ որում, նույն այդ դատավորներին 1930-31 թվականներին մահապատժի են ենթարկել, թեպետ, վերջիններս այդպիսի դատավճիռներ էին կայացրել, որպեսզի կանխեին միջազգային դատավարությունը, ինչն այն ժամանակ անխուսափելի էր:

Հ.Գ. Ցեղասպանությունը ժխտողներ, հիշեք՝ Հայոց եղեռնը առաջին անգամ ճանաչել է հենց Թուրքիան, ընդ որում՝ մեղադրական դատավճիռներով, որոնք երբեք չեն բեկանվել և չեն էլ կարող բեկանվել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ